Լրահոս
Օրվա լրահոսը

Այնքան թո՞ւյլ է, որ բոլորը ծիծաղում են վրան

Փետրվար 04,2012 11:15

Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեցին, քաղաքական շրջանակներում խոսակցություններ էին պտտվում, որ դրա պատճառը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ում Սերժ Սարգսյանն անվերապահորեն հավատում է: Այսինքն` վարչապետի հետ տարաձայնության արդյունքում գրվեցին հրաժարականների դիմումները: Հետաքրքիր է, ՀՀ վարչապետն ինչպե՞ս կարողացավ չեզոքացնել ՀՀ-ում լուրջ դերակատարում ունեցող պաշտոնյաներին: «Ժողովուրդի» այս հարցին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանեց.«Ճիշտ եք: Երկուսն էլ ամբիցիաներ ունեին եւ նախագահ դառնալու հակում (քաղաքապետ Կարապետյանը): Ասեմ, որ Տիգրան Սարգսյանն էլ ունի այդպիսի հակում: Բայց քանի որ այդքան թույլ է, դրա համար էլ Սերժ Սարգսյանի մտքով չի անցնում, որ կարող է իրեն մրցակից լինել: Չէ՞ որ բոլորը ծիծաղում են նրա վրա»:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829