Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազի ճնշումը բարձրացել էր

Փետրվար 04,2012 11:08

«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով` երիտասարդ զինդատախազը կաթված է ստացել, եւ հնարավոր է` տեսողության հետ կապված խնդիրներ ունենա:Սակայն զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը միայն մասամբ հաստատեց մեր տեղեկությունը: Նրա խոսքերով` վտանգն արդեն անցել է, եւ զինդատախազը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի,«Ճնշման տատանման հետ կապված մի քիչ խնդիր կա, հուսով ենք` դա էլ կնորմալանա: Աչքերի հետ կապված բան չկա: Կաթված էլ չի եղել»: Այնուամենայնիվ, մենք Կոստանյանին շուտափույթ ապաքինում ենք մաղթում:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829