«Խոսքի իրավունք» միավորումը միանում է հայկական լրատվական դաշտի մեծ մասի պնդմանը, թե Հայկ Գևորգյանի ձեռբակալությունը ոտնձգություն է հենց ազատ լրագրության նկատմամբ: Այս գործին վերաբերվող բոլոր տեղեկությունները մենք ստացել ենք բացառապես մամուլի միջոցով, ուստի այս եզրահանգմանը մենք եկել ենք վերլուծելով ԶԼՄ-ների տեղեկությունները:
Մեզ համար ևս անհասկանալի է, թե ինչպես կարող է հետախուզման մեջ գտվող մարդը ազատ շրջել և անգամ մտնել կառավարության շենք:
«Խոսքի իրավունք» միավորումը բազմիցս շեշտել է, որ լրագրողները մեր գլխավոր գործընկերներն են: Մենք մշտապես պետք է սատարենք նրանց, և մեր խոսքի իրավունքով պաշտպանենք նրանց խոսքի իրավունքը:
Մեր գործընկերոջը մաղթում ենք շուտափույթ ազատություն և հայտնում մեր զորակցությունը ազատ խոսքի համար պայքարողներին:
Խոսքի իրավունք միավորում