Հատված թուրք լրագրող, «Արմենիան վիքլի» թերթի թղթակից Այսե Գունայսուի հետ հարցազրույցից.
-Այնուամենայնիվ, թուրքական իշխանությունները շարունակ կրկնում են, որ ուզում են զրո խնդիրներ ունենալ հարեւանների հետ, ավելի ժողովրդավար են դարձել: Ինչպե՞ս հասկանալ:
-Ստում են, ստում են, ստում են (ծիծաղում է-Մ.Մ.): Թուրքիան հակաժողովրդավար երկիր է, որտեղ կա տնային (ներքին) եւ միջազգային քաղաքականություն: Տնային քաղաքականությունը դեմ է խաղաղասիրությանը: Վերջին հինգ տարիների ընթացքում Թուրքիայում ժողովրդավարությունը գնալով վատանում է` լայնորեն տարածվում է ռասիզմը, նացիոնալիզմը: Օրինակ, 1999 թ. անօրինական, բացահայտ ձեւով կարող էին մարդկանց սպանել, իհարկե, այսօր դա չկա, բայց հիմա էլ հազարավոր մարդիկ գտնվում են բանտում: 1999 թ. հետո Թուրքիան ակտիվորեն փորձում էր անդամագրվել Եվրամիությանը եւ որեւէ ջանք չէր խնայում ժողովրդավար երեւալու համար: Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիայի` Եվրամիությանն անդամագրվելու գործընթացը կանգ է առել:
Մարինե Մարտիրոսյան
«168 ժամ»