Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանին կալանքի տակ պահելու պատճառ չկա

Փետրվար 04,2012 10:52

Ինչպես հայտնի է` Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանն արդեն քսան օր է, կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Հակոբյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, թե Հակոբյանին կալանքի տակ պահելու որեւէ պատճառ չկա.«Ինքը, փաստորեն, կալանավորվել է միայն այն պատճառով, որ մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Այսինքն` ծանր հանցագործության մեջ ընդամենը մեղադրելը մարդուն դարձնում է անպաշտպան: Եթե իրենք մեղադրանքն առաջադրեցին` հիմնավոր լինի, անհիմն կամ ակնհայտ անհիմն, ուրեմն ինքն ավտոմատ մեր դատարանների կողմից կալանավորվում է: Հավելենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Վահան Մուսինյանին, ով ՀԱԿ մամուլի քարտուղար Արմեն Մուսինյանի եղբայրն է: Վ.Մուսինյանը այժմ հետախուզման մեջ է:

«168 ժամ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829