Երեկ երեկոյան ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
Փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը:Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին