Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան իր իսկ սկզբունքների պատանդն է դարձել» (տեսանյութ)

Փետրվար 04,2012 01:13

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիան դարձել է իր իսկ հռչակած սկզբունքների պատանդը.«Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, մերժումը, որը Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր կետերից է, այսօր պատանդի վիճակում է դնում նույն Թուրքիային, եւ Թուրքիան ահռելի քաղաքական, վարչական, ֆինանսական ռեսուրսներ է կիրառում, որպեսզի ամեն անգամ նման օրինագծեր (նկատի ունի Ֆրանսիայի Սենատի ընդունած օրինագիծը` ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին-Մ.Բ.), ամեն ապրիլի 24-ից առաջ նմանատիպ հայտարարություններ կանխի, եւ սա թուրքական քարոզչական մեքենայի համար դարձել է մեծ հոգս, թուրքական քաղաքական մեքենան  դարձել է իր իսկ հռչակած սկզբունքի պատանդը եւ զոհը, եւ սա արդեն սկսում է հասկանալ թուրքական հասարկության որոշակի մասը»: Բացի այդ, ըստ թուրքագետի, «Թուրքիան իր ագրեսիվ պահվածքով նպաստեց հայոց ցեղասպանության քարոզչությանը, եւ համաշխարհային մամուլն ու հասարակությունը Թուրքիայի հիստերիկ պահվածքի արդյունքում ավելի շատ լսեց Հայոց ցեղասպանության մասին: CNN-ը, BBC-ն եւ այլ համաշխարհային ԶԼՄ-ներ իրենց թողարկումներում, կիրառելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, անդրադառնում էին խնդրին, պատմական էքսկուրս էին անում, վերլուծում էին: Կարող ենք հստակ ասել, որ Թուրքիան քարոզչական դաշտում իր այս քայլերով ինքն իր դեմ էր աշխատում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829