Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդուհի Էլբակյանը հաստատում է Aravot.am-ի տեղեկությունը

Փետրվար 04,2012 00:05

Փաստաբանների պալատի անդամ, «Մարտի 1»-ի գործով բազմաթիվ նախկին քաղբանտարկյալների պաշտպան Վարդուհի Էլբակյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունն այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսը, հակառակ իր խոստմանը, չի վճարել մասնավորապես իր   մատուցած ծառայությունների դիմաց: Նա այս առնչությամբ միայն որոշակի պարզաբանումներ տվեց` խոստանալով առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ կամ հանդիպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Իսկ մինչ այդ փաստաբանը պատրաստվում է հանդիպել նաեւ ՀԱԿ ներկայացուցիչներին, որովհետեւ  այնտեղ էլ էին սպասում իր վերադարձին, ու ինքն էլ, իր ձեւակերպմամբ` ՀԱԿ-ին շատ հարցեր ունի տալու: Մեր հարցին, թե ճշմարտություն կա՞ր արդյոք այն տեղեկության մեջ, որ ձեզ ձեր աշխատանքի համար չի վճարվել` պատասխանեց. «Այո, բայց ոչ թե Սուրեն Սիրունյանի, այլ Տիգրան Առաքելյանի գործով: Իրոք, նման բան կա, բայց ոչ Սիրունյանի բողոքի հետ կապված»:

Մեր հաջորդ հարցին` արդյոք Ձեր գույքի վրա դրված կալանքը կապ ունի՞ այս չվճարումների հետ, Էլբակյանն այսպես արձագանքեց. «Այո, կապված Տիգրան Առաքելյանի գործի հետ: Հիմա էլ  դատական գործ կա, որով Տ. Առաքելյանը բողոք է ներկայացրել ընդդեմ ոստիկանության ներկայացուցիչների: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ իրենք (ՀԱԿ-ում) վճարելու էին,  եւ ինձ այս աղմուկը պետք չէր, ու այս ամենը իրենց ոչ ճիշտ ժամանակին վճարելու պատճառով է: Ի՞նչ է, Կոնգրեսը 600 հազար դրամ չունի՞, որ վճարի: Ես բազմաթիվ անգամ եմ պարոն Ջհանգիրյանի հետ խոսել: Ինձ ուղղակի վրդովվեցրեց այն հանգամանքը, որ հրապարակվել էր իմ նամակը Արմեն Խաչատրյանին, նշվել էր, թե ես նամակում ինչ-որ քաղբանտարկյալի անուն եմ տվել, ում անունն իրենք չեն ուզում հրապարակել: Ես ընդհանրապես որեւէ այլ մարդու անուն չեմ նշել: Իմ հաջորդող տողերը եղել են` «Սուրենը այս ամենի հետ կապ չունի: Երբ եկա, ճշմարտությունը կասեմ»: Ընդամենը սա է նամակում: Սա է ինձ վրդովվեցրել, որ իրենք ինչ-որ չակերտներ են թողել, «իքսեր» են թողել, որ մարդկանց վրա տպավորություն թողնեն, որ մարդիկ մտածեն`տեսնես ի՞նչ է գրված եղել այնտեղ: Իսկ ի՞նչ պիտի լիներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829