Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղաբլիթը պետք չէ վաճառել, այլ պետք է նվիրել». Արդեն ժամանակն է ուտելու

Փետրվար 03,2012 22:24

15-ամյա Նանայի անցած տարվա Սուրբ Սարգիսի տոնը հիասթաթեցնող էր, բայց այս տարվա հետ մեծ հույսեր է կապում. «Մի տարուց ավել է, ինչ սիրում եմ մի տղայի, իսկ նա ինձ չի էլ նկատում, անցյալ տարի մի բացիկ էի սարքել, համակարգչային տառերով էի հավաքել, գունավոր թղթերի վրա անցկացրել, որ չտեսնի ձեռագիրս, այնտեղ գրել էի,  որ շատ եմ սիրում նրան, բայց չեմ ասի անունս, եթե շուրջը լավ նայի, կհասկանա: Զգում էի, որոշ ժամանակ հետո աչքերով որոնում էր նրան` այսինքն` ինձ, բայց փոխարենը այդ կասկածանքով գտավ ուրիշին» – ցավով հիշում է նա ու վստահեցնում, որ այս տարվա բացիկում հաստատ գրելու է իր անունը:

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև` ժողովրդական սովորույթներով: Շատ երիտասարդներ ուտում են աղաբլիթ` տեսնելու համար իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը: Սիրահար զույգերը իրար անակնկալներ են մատուցում, նվերներ նվիրում: Այս օրերին մի շարք դպրոցներում տեղադրված են արկղեր, որոնց մեջ աշակերտները իրենց շնորհավորական բացիկներն են գցում, ինչո՞ւ չէ, նաև սեր խոստովանում: Ինչպես շատերի, այնպես էլ 27-ամյա Գարիկի համար Սուրբ Սարգսի տոնը առանձնահատուկ է . «Տարիներ առաջ, ընկերս առաջարկեց աղաբլիթ ուտել, դե ես էլ սիրահարված տղա էի, իսկ իմ սիրած աղջիկը ինձ անընդհատ մերժում էր, հույսս կորցրել էի, որոշել էի էլ չանհանգստացնել նրան: Բայց երբ աղաբլիթ կերա ու երազումս նրան տեսա, միանգամից մտափոխվեցի: Եթե դա չլիներ, երևի էդքան «վիզ չէի դնի » ,- պատմում է նա ու շնորհակալություն հայտնում Աստծուն և Սուրբ Սարգիսին:

Շատ մարդիկ գերադասում են գնել աղաբլիթներ եկեղեցիների մոտակայքից` աղաբլիթ վաճառողներից: Աղի բլիթների գները հիմնականում տատանվում են 50-100 դրամի սահմանում: Նույնիսկ մի վաճառող, ով  չցանկացավ ներկայանալ այսօր ասաց. «Ինչքան բարձր գին տաք և գնեք աղաբլիթ, այնքան մեծ կլինի հավանականությունը, որպեսսզի տեսնեք ձեր ապագա սիրուն»:

Մարդիկ էլ կան, ովքեր գերադասում են ուտել այնպիսի աղաբլիթը, որը պատրաստված կլինի այրի կնոջ ձեռքով: Երեւանի քաղաքի թիվ 43 դպրոցի Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Թամարա Ավագյանն ասում է. «Աղաբլիթը պատրաստվում է ալյուրով, ջրով և աղով: Ալյուրը պետք է տանել եկեղեցի օրհնել և պատրաստել: Խուրուրդ չեմ տալիս գնել աղաբլիթ, որովհետև աղաբլիթը պետք չէ վաճառել, այլ պետք է նվիրել »:

Դե ինչ կարծում եմ, նյութը կարդալուց հետո կշտապեք աղաբլիթ վերցնել ձեր ձեռքը, արդեն ժամանակն է, երազներն ու սերերը ձեզ են սպասում, բայց ինձ որ լսեք, մի բաժակ ջուր կդնեք ձեր կողքին. մարդ ես, կարող է երազում նրանք ծարավ լինեն, ձեզ ջուր չտան, այլ իրենք

խմեն 😀 :

 

Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829