Փետրվարի 3-ին, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանության տեղի ունեցավ տոնական միջոցառում: Միջոցառման ընթացքում փառաբանվեց Ս.Սարգիս զորավարը: Բեմադրվել էր նաև Ս.Սարգսի, որդու` Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների նահատակությունը: Ներկաներին բաժանվեց նվերներ և բացիկներ` լի սիրով և ջերմությամբ:
Փետրվարի 3-ի գիշերը պետք է ուտել աղի բլիթ, և աղոթել սիրո բարեխոս Ս.Սարգսին, որպեսզի մեր խնդրանքները հասցնի առ Աստված: Ս.Սարգսի տոնի աղոթքը հետևյալն է:
Երկնավոր թոգավորի սուրբ զորապետ,
Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս,
Պսակված Տիրոջ հաղթող խաչով
Մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր
Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ
Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ:
Այժմ և միշտ
Հավիտյանս հավիտենից
Ամեն:
Մելանյա Հարությունյան