Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոստիկանության հաղորդագրությունը Հայկ Գեւորգյանի կալանավորման մասին

Փետրվար 03,2012 20:03

Օրեր առաջ քաղաքացուն վրաերթի ենթարկած Հայկ Գեւորգյանի կալանավորումը շահարկման առարկա դարձավ որոշ լրատվամիջոցների կողմից:
Ոստիկանությունը հստակ եւ իրավաչափ կատարել է իր խնդիրը, եւ իրողությունն այս է:
Հունվարի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երեւանի  Մհեր  Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր:
Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ հիշյալ ավտոմեքենան հիշյալ վայրում հետընթաց ընթանալով վրաերթի է ենթարկել իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան եւ իրեն անօգնական վիճակում թողնելով` դիմել է փախուստի:
Ֆրանգուլյանը պատահական ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ու ստացիոնար բուժում ստացել:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` նրան պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Աշոտ Ֆրանգուլյանի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ու սկսվել է նախաքննություն:
Դեռեւս նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան հաշվառված է Աննա Հակոբյանի անունով, որը հունվարի 14-ին եւ 16-ին պատշաճ կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու համար, սակայն հունվարի 19-ին ՃՏՀ քննության բաժին է զանգահարել նրա ամուսինը եւ առանց որեւէ հարգելի պատճառ ներկայացնելու,  հայտարարել, որ ինչպես կինը, այնպես էլ ինքը հրաժարվում են ներկայանալ բաժին:
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարություն է տրվել պարզելու վարորդի ինքնությունը:
Ստացվել է պատասխան գրություն, որ վրաերթը կատարել է Հայկ Գեւորգյանը, որը նույնպես պատշաճ կերպով, ինչպես փոստով, այնպես էլ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից, հունվարի 17-ին ծանուցվել է ՃՏՀ քննության բաժին հարցաքննության ներկայանալու համար:
Հայկ Գեւորգյանը հունվարի 20-ին զանգահարելով քննիչին` պայմանավորվել է քննության ներկայանալու օրն ու ժամը, բայց այդպես էլ չի ներկայացել:
Հայկ Գեւորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագությամբ:
Հունվարի 23-ին Հայկ Գեւորգյանին բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեւորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը որոշում է կայացվել Հայկ Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Փետրվարի 3-ին Հայկ Գեւորգյանը հայտնաբերվել, կալանավորվել եւ ուղարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829