ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիայի » նախագահ, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի (փաստաթղթերով՝ Սերոբ Դեր-Բողոսյան) վերաքննիչ բողոքը: Դատական նիստը տեւել է 2 ժամ: Սերոբ Տեր-Պողոսյանը դատարան էր բերվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից: Նրա պաշտպանությունն այսօր իրականացրել է փաստաբան Վարդան Սաֆարյանը: Մեղադրող կողմը ներկայացրել են Հովսեփ Սարգսյանն եւ Արամ Ամիրզադյանը:
Հիշեցնենք, որ Պողոսյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ 10 եւ ավելի անչափահաս տղաների հետ սեքսուալ բնույթի գործողություններ անելու, համասեռամոլության եւ սեռական ոտնձգությունների համար:
Պաշտպանական կողմը գտել է, որ առաջին ատյանի դատարանը մանկապիղծի արարքը քրեաիրավական առումով ճիշտ չի որակել եւ պահանջել է կամ արդարացնել, քանի որ նա անմեղ է, կամ դատապարտել ոչ թե քրօրի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այլ 140 հոդվածի հատկանիշներով՝ սեռական գործողությունների հարկադրելու: Այս հոդվածը նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում: Մեղադրող Հովսեփ Սարգսյանը դռնփակ նիստից հետո Aravot.am-ին հայտնեց, որ իրենց հակափաստարկները խոսուն էին, հիմնավոր:
Վերաքննիչ դատարանը մերժել է տղայապիղծի բողոքը: Բայց փաստաբաններն ասել են, որ չի բացառվում, որ դիմեն Վճռաբեկ դատարան:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ