Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողը պետք է ճանաչի նրան, ում ընտրում է

Փետրվար 03,2012 18:01

«Ա1+»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանին խնդրել է մեկնաբանել Սահմանադրության 64-րդ հոդվածը՝ «պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»։

«Կարծոմ եմ՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը մի փոքր սահմանափակում է այդ հնարավորությունը, որովհետեւ, ասենք՝ ես չեմ ուզում որեւէ քաղաքական ուժի անդամակցել եւ մասնակցել ընտրություններին նրա համամասնական ցուցակով, ուրեմն՝ զրկվում եմ ընտրվելու հնարավորությունից»,- նշեց պարոն Սահակյանը։

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը «Ա1+»-ի հետ զրույցում համաձայնեց այս մեկնաբանության հետ։ Ըստ նրա, ընտրողը պետք է ճանաչի նրան, ում ընտրում է, իսկ ընտրվողն իրավունք ունի չանդամակցել որեւէ քաղաքական ուժի։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829