Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Սա իրականությունից հեռու հերթական ադրբեջանական ողբ է»

Փետրվար 03,2012 17:41

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համոզմամբ, նոր խորհրդարանը մեկ աստիճանով բարձր է լինելու նախորդ խորհրդարաններից: Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում իր այս կարծիքը նա պատճառաբանեց այս փաստարկով, որ նոր խորհրդարանում գործարար պատգամավորների թիվը քիչ է լինելու ու գերակշռելու են քաղաքական գործիչները:

Խոսելով արտաքին քաղաքականությունից` նա կանխատեսեց լուրջ առաջընթաց, ինչը պայմանավորեց նաեւ Ֆրանսիայի սենատի կողմից հաստատված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով: Այն պարոն Մելիքյանի համար կանխատեսելի էր եւ ենթադրում է Եվրոպական մյուս երկրների նմանատիպ քայլը. «Մենք 2012-ին կտեսնենք առաջընթաց նաեւ ղարաբաղյան խնդրի լուծման բնագավառում` հայամետ քաղաքականության եւ ինքնորոշման իրավունքը որպես գերակա հարց ճանաչելու մասով»:

Պարոն Մելիքյանի խոսքերով, ղարաբաղյան հարցի լուծումը ձգձգելն անիմաստ է ու լուծման ճանապարհը պետք չէ փնտրել փուլային տարբերակներում. «Ղարաբաղի տարբերակը ունի մեկ լուծում` ոչ փուլային, միանգամից, ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով, առաջիկա ամիսներին լուրջ տեղաշարժեր չեմ կարծում, որ արձանագրվեն»:

Ինչ վերաբերում է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատումից դժգոհ Թուրքիայի ու Ադրբեջանի հայտարարություններին, թե Ֆրանսիան էլ չի կարող օբյեկտիվ կողմ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ այլն, պարոն Մելիքյանը մեկնաբանեց. «Դուք գիտեք՝ ադրբեջաներենով բայաթի բառ կա: Սա կարող եմ բնութագրել իրականությունից հեռու հերթական ադրբեջանական ողբ: Մինսկի խմբի համանախագահող երկրները բավականին մեծ անելիք ունեն, արել են ու դեռ կանեն եւ իրենց պարտավորությունները բարձր մակարդակով են անում: Եթե համանախագահող երկրների կարծիքը չի համապատասխանում Ադրբեջանի կամ Թուրքիայի կարծիքին՝ դա դեռ չի նշանակում, որ դա հեռու է ժողովրդավարությունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829