Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետ.«Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է մինչեւ վերջ արհամարհել» (տեսանյութ)

Փետրվար 03,2012 17:32

«Մենք պետք է հստակորեն հասկանանք, որ քաղաքականությունն ու բարոյականությունը միշտ չէ, որ նույն ուղու վրա են գտնվում, եւ ամեն անգամ, երբ որ դրվում է ցանկացած պետության ազգային քաղաքական շահը, եւ դա hամեմվում է որոշակի տնտեսական նկատառումներով, ստրատեգիական ձգտումներով, բարոյականությունը միշտ հետին պլան է մղվում: Այս առումով մենք պետք է միշտ իմանանք, որ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է արհամարհել մինչեւ վերջ, կապ չունի ինչ հարցով: Նրա հասարակական-քաղաքական դիրքը, պոտենցիալը, կարողությունները, ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ այլ միջազգային կառույցներում միշտ ստիպելու են բոլորին հաշվի առնել թուրքական գործոնը շատ ավելին, քան հայկական գործոնը: Իհարկե, մենք չենք տիրապետում այն ինֆորմացիային, թե ի՞նչ կա Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ, ի՞նչ լծակներ ունի Թուրքիան այսօր՝ համոզելու Ֆրանսիային՝ հրաժարվել այդ օրենքից, բայց որ ունի այդ լծակները, մենք շատ հստակ պետք է պատկերացնենք»-այսպես՝ արտաքին քաղաքական հարցերով բացատրեց Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքը Սահմանադրական խորհուրդ ուղարկելը Գարիկ Քեռյանը՝ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչը:

«Դեբատ» մամուլի ակումբում կայացած քննարկման ժամանակ պարոն Քեռյանը նաեւ Ֆրանսիայի որոշ ներքաղաքական խնդիրներով պայմանավորեց այդ օրենքը Սահմանդրական խորհուրդ ուղարկելը: Ըստ նրա.«Երկրորդը ներքաղաքական գործոնն է: Ֆրանսիան ընտրությունների նախաշեմին է: Ֆրանսիական կուսակցությունները միատարր չեն. ե՛ւ սոցիալիստները, ե՛ւ իշխող  աջ կենտրոնամետ կուսակցությունների դաշինքը իրենց մեջ ունեն բազմաթիվ ֆրակցիաներ: Հիմա Սարկոզիի ֆրակցիան է իշխանության գլուխ, բայց ներսում կան ֆրակցիաներ, որոնք ամեն կերպ (ոչ թե ընդդիմադիր, այլ ներկուսակցական) փորձում  են ընտրություններից առաջ թուլացնել Սարկոզիիի դիրքերը: Եվ, բնականաբար, այդ բանաձեւի մերժումը (եթե Սահմանադրական խորհուրդը մերժի, եւ կրկին հետ ուղարկի Ազգային ժողով), ինչպես ընդդիմությունը, այնպես էլ ներկուսակցական, Սարկոզիին հակադիր խմբակցությունները կփորձեն օգտագործել սա՝ Սարկոզիի իմիջի դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829