2012 թվականի ամռանը Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ պլանավորվում է տեղադրել աղբարկղեր, որոնց վրա կլինի մեծ էկրան: Նախատեսվում է, որ այդ էկրանների վրա կցուցադրվեն պարբերաբար թարմացվող նորություններ սպորտի, ֆինանսների, արվեստի, նորաձևության և այլ ոլորտներից:
Ավելին, քանի որ Renew Bin աղբարկղերն ունեն Wi-Fi հնարավորություն, ուստի տեսականորեն դրանք կարող են նպաստել քաղաքի տարածքում անլար ինտերնետ – ցանցի արագ տարածմանը:
Ըստ աղբարկղերի տեղադրող Renew ընկերության տվյալների, յուրաքանչյուր աղբարկղի տեղադրումն արժե մոտ 30 000 ֆունտ – ստեռլինգ: Նախատեսված 75 աղբարկղերի մեկ երրորդն արդեն տեղադրված է:
PCNews.am