Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում, երբ լրագրողները «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրին, թե ինչ տեսակետ է հայտնել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հնարավոր դաշինքի հետ կապված, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ «ոնց որ Հմայակ Հովհաննիսյանն իմ բեղերը կարոտել է»:
Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` իսկ դուք ձեր նախկին իմիջը չե՞ք կարոտել: Նրա խոսքերով` «Իմիջին՝ ոչ, բայց բեղերին` այո»:
Սա պարոն Հովհաննիսյանի համար առանձնահատուկ խորհուրդ ունի՝ միայն իմիջի հարց չէ. «Ինձ համար իմ կյանքում ջրբաժան էր անցյալ տարվա մարտի 15-ը, որը ոչ միայն Սողոմոն Թեհլերյանի սխրագործության 90-ամյակն էր, այլ քաղաքացիական իմ հասունացումն էր, իմ անցումն էր նոր շրջանի: Դրանով խորհրդանշական էր, այո կարոտում եմ: Մեր համաքաղաքացիների մի մասը հետ է պահանջում այդ բեղերը: Ոչ մի բան այս կյանքում վերջնական չէ եւ կարելի է նաեւ դրանց վերադարձը: Բայց որ վերադառնան` լրիվ սպիտակ են լինելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև