Լրահոս
Օրվա լրահոսը

Բախումներ ու լարվածություն` «Ժառանգության» ներսում

Փետրվար 03,2012 16:49

Պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ «Ժառանգության» ներսում էլ լուրջ բախումներ կան, հատկապես, երբ մոտենում է համամասնական ցուցակները կազմելու փուլը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես բոլոր կուսակցություններում, այդ թվում` «Ժառանգության» ներսում, իսկապես մեծ լարվածություն կա, բայց հարցն այնքան լուրջ չէ, որ պառակտի կուսակցությունը. «Մեզ մոտ միշտ եղել է ազատ քաղաքացիների, ազատ տեսակետների բախման ամբիոն, եւ դա ընդհանուր առմամբ  շատ լավ է: Մենք հպարտանում ենք այդ ինքնագրով, մեկ-մեկ շատ բացասական հետեւանքներ են լինում, որից չենք կարող խուսափել: Ես կարծում եմ, որ կուսակցական կարգապահությունն, իհարկե, կարեւոր բան է, բայց կարեւոր է նաեւ, որ տարբեր անհատներ, ներկայացուցիչներ կարողանան  արտահայտել իրենց մոտեցումները»:

Պարոն Հովհաննիսյանը բնական է համարում, որ մեր նման փոքր երկրում, որտեղ ամեն մեկն ունի իր ծանոթներն ու իր շրջապատը, խոսք տանեն-բերեն եւ ինչ-որ խնդիրներ առաջանա. «Դա հաղորդակցության սարդոստայնի նման բերում է նրան, որ ամեն մեկը նաեւ փոխանցում է մյուսի կարծիքը, մեկը մյուսի միջոցով տեսակետ են հայտնում: Ես իմ համախոհներին ասում եմ, որ հատկապես այս շրջանում որեւէ մեկի ականջները պետք չէ փնտրել որեւէ արտահայտության հետեւում, կարեւոր չէ` դա նախագահներին է վերաբերում, թե այս կամ այն կուսակցություններին: Ամեն մեկն իր մոտեցումն ունի: Ես ինքս ականագետ չեմ եւ զգուշանում եմ ոչ միայն ականներից այլ ականագետներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829