Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակառավարման մարմիններ-գործարար հարաբերությունները կբարելավվեն

Փետրվար 03,2012 16:10

Տարածքային կառավարման նախարարության փոխնախարար Վաչե Տերտերյանն

այսօր ներկայացնելով նախարարության 2011-ի գործունեությունը՝ նշեց, որ 2012թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը 96,8 մլրդ դրամի դիմաց կազմել են 95,2 մլրդ դրամ:

Անդրադառնալով աշխատավարձերի նախկին տարիների կուտակած շուրջ 2, 3 միլիարդ դրամ պարտքին՝ պարոն Տերտերյանն ասաց, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մնացել է ընդամենը 180 միլիոն դրամը: Եկամուտների հավաքագրման ցուցանիշն էլ 2010թ.-ի համեմատ նախորդ տարի աճել է 13,6 տոկոսով կամ 11,4 մլրդ դրամով:

Ինչ վերաբերում է նախարարության՝ այս տարվա գերակա ուղղություններին, Վաչե Տերտերյանը վստահեցրեց, որ կպարզեցվեն տեղական ինքնակառավարման մարմիններ-գործարար հարաբերությունները, կհստակեցվեն ու կբարելավվեն գործող ընթացակարգերը: Իրենց կողմից մշակվել եւ կառավարությանն է ներկայացվել Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի զարգացման արդեն երկրորդ ծրագիրը:

Անցյալ տարի պետբյուջեից մարզերում հրատապ խնդիրները լուծելու նպատակով հատկացված 10 միլիոն դրամի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս էլ՝ պարոն Տերտերյանն ասաց, որ ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտված են, 2-րդ փուլն էլ ընթացքի մեջ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829