Ավարտվել է 2012թ-ի փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդների հավատարմագրում իրականացնելու համար նախատեսված ժամկետը: ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն հետևյալ տեղական հասարակական կազմակերպությունները` «Ազատ հասարակության ինստիտուտ» (261 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» (28 դիտորդ), «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» (28 դիտորդ), «Ազատականություն և ժողովրդավարություն» (28 դիտորդ), «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» (5 դիտորդ), «Հաղթանակի զավակներ» (10 դիտորդ):
ԿԸՀ մամլո ծառայություն