Փետրվարի 1-ի երեկոյան Տավուշի մարզի Զորական գյուղի մոտ վրացական համարանիշներով բեռնատարը սահելով, կցորդը բախվել էր Կողբի բնակչի «ժիգուլուն»:
Վարորդը եւ ուղեւորը ստացել էին վնասվածքներ: Նրանք տեղափոխվել էին Նոյեմբերյանի հիվանդանոց:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասաց, որ վարորդը կրծքի շրջանում թեթեւ վնասվածքեր է ստացել: Իսկ ուղեւորի` Կողբի 20- ամյա բնակիչ Հայկ Բաբայանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Կասկածներ կան, որ նա ունի գանգոսկրի կոտրվածք: Անհրաժեշտ գործիքային հետազոտության համար փետրվարի 3-ի կեսօրին Հայկ Բաբայանը Նոյեմբերյանի հիվանդանոցի մեքենայով տեղափոխվեց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ