Անցած մեկ տարում Տավուշի մարզում աճել է էշերի թվաքանակը: Վիճակագրական տվյալներով`անցած տարեսկբին մարզում հաշվառված է ր 1037, հիմա` 1059 էշ: Սահմանամերձ Բերդավան գյուղում անցած մեկ տարում էշերի թիվն աճել է 11-ով, հիմա Բերդավանում 24 էշ կա: 5-6 տարի առաջ Բերդի տարածաշրջանի գյուղերում մեքենաներն սկսեցին վերասարքավորել` գազով լիցքավորելու համար: Բեռները մեքենաներով էին տեղափոխում, ավանակներն ավելորդ դարձան:
Այն ժամանակ Երեւանի կենդանաբանական այգու ներկայացուցիչները գազաններին կերակրելու համար տարածքից էշերի խմբաքանակներ էին գնում: Իշատերերը դժգոհում էին, որ իրենց անասուններն ապառիկ են վերցնում, այն էլ` ապրանքափոխանակությամբ, մի էշի դիմաց տրվում էր 25 կգ-անոց մի պարկ ալյուր:
Բնական գազի թանկացումը մարդկանց ստիպել է նորից ապավինել էշերին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ