Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. ՀՅԴ-ն զբաղված է «քաղաքական PR-ով»

Փետրվար 03,2012 14:17

ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել էր, որ 2003-2008 թվականներին, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի կազմում էր եւ գործում էր հիմնականում սոցիալական ոլորտում, երկրում աղքատության ցուցանիշը կազմում էր 26%, որը կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո դարձավ 56%: Համանման տոկոսային հարաբերություններով, Մինասյանը համեմատություններ է արել նաեւ կենսաթոշակների, անապահով ընտանիքների, աղքատության, արտագաղթ-ներգաղթի մասով:

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով սույն տեսակետին, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դաշնակցական Արծվիկ Մինասյանի արտահայտած այդ տեսակետը որակեց այսպես. «Սովորական, նախընտրական բանաձեւ է, մենք դրան ծանոթ ենք: Բոլոր ընտրություններից առաջ, բոլոր այն խնդիրները, որոնցում դրական լուծման իմաստով հիմնական դերակատարում է ունեցել Հանրապետական կուսակցությունը, այլ կուսակցությունների կողմից վերագրումների տեսքով է գնում: Ես դա բնական եմ համարում»:

Իսկ Մինասյանի վկայակոչած բուն թվերն էլ դիտարկելով՝ Գալուստ Սահակյանը հեգնեց. «Երեւի թե համաշխարհային ճգնաժամի հիմնական դերակատարները եղել են հայաստանյան ուժերը: Է, բնական բան է, էն ժամանակ քիչ պիտի լինեին այդ ցուցանիշները, որովհետեւ տնտեսական ճգնաժամ չէր, Հայաստանն էլ երկնիշ տնտեսական աճ ուներ, որի բնորոշիչը հիմնականում Հանրապետական կուսակցությունն էր: Տնտեսական ճգնաժամից հետո, ինչքան էլ փորձեցինք հայաստանյան իրականության մեջ մեղմել ճգնաժամի ազդեցությունը, բյուջեի սոցիալական ուղղվածությունը պահպանվեց մինչեւ վերջ, բայց բնական է, որ աղքատությունը պետք է ավելի շատ լիներ»:

Այնպես որ, Գալուստ Սահակյանի կարծիքով, ՀՅԴ-ն ընդամենը զբաղված է «քաղաքական PR-ով», ինչն «իրականության հետ աղերսներ չունի»:

Իրականությունը, Սահակյանի բանաձեւով, այսպիսին է. «Այո, այն թվականներին աղքատությունն ավելի ցածր ցուցանիշ ուներ, հետո բարձրացավ` համաշխարհային քաղաքական, տնտեսական բնութագրերի հետեւանքով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829