Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հնարավոր է, որ ՀՅԴ-ն ընտրությունների գնա դաշինքով

Փետրվար 03,2012 14:15

«Այն, որ Դաշնակցությունն ընտրություններին միշտ մենակ է գնացել՝ չի նշանակում, որ դա անպայման կանոն է, բացարձակապես՝ ոչ։ Դա միայն նշանակում է, որ մեր քաղաքական իրավիճակը կամ քաղաքական ներկապնակը հնարավորություն չեն տվել այդպիսի դաշնակից ունենալ։ Երկու այդ հանգամանքները պետք է անպայման զուգակցվեն, եւ  քաղաքական իրավիճակը պետք է պահանջի դաշնակից եւ դաշնակիցը պետք է լինի քո գաղափարախոսությանը չհակասող մեկը»,- ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝  պատասխանելով  լրագրողի հարցին, թե ՀՅԴ-ն մշտապես ընտրությունների է մասնակցել առանձին, առանց որեւէ այլ ուժի հետ դաշինք կազմելու, բայց հնարավո՞ր է, որ այս անգամ այդպես չլինի։
Խմբակցության ղեկավարն ասաց, թե, իհարկե, Հայաստանում կան սոցիալիստական ուժեր, որոնք իրենց հռչակում են որպես  սոցիալիստական գաղափարներ կրողներ, բայց որպես կազմակերպություն այնքան ուժեղ չեն, որպեսզի իրենց ետեւից կարողանան զանգված տանել։ Նրա ասելով, գաղափարակից լինելը դաշինք կազմելու համար բավարար չէ, այդ ուժերը պետք է համակիրների բանակ էլ ունենան, որովհետեւ գնում ենք ընտրությունների  ոչ թե կոնֆերանսի։  Իսկ այդ դեպքում ժողովուրդը, ընտրողը պետք է ճանաչի այդ կուսակցություններին, հավատա նրանց։

Անդրադառնալով բուն հարցադրմանը՝ Վահան Հովհաննիսյանն ասաց՝ այո, հնարավոր է, որ ՀՅԴ-ն այս անգամ դաշնակից ունենա եւ ընտրությունների գնա ոչ թե միայնակ, այլ՝ դաշինքով։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829