Քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցն «Առավոտին» հայտնեց. «Ես դիմում եմ ներկայացրել Երկրապահ կամավորականների միությանն անդամագրվելու մասին: Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երրորդ հանրապետության ամենաառանցքային պետական գործիչ համարում եմ Վազգեն Սարգսյանին եւ ուզում եմ լինել այն միջավայրում, որը միշտ համարել եմ Սպարապետի տուն»: