Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիվի պատմությանը, պապերից եկած հողի կռիվներին չեն նայելու՝ համայնքները խոշորացնելու են

Փետրվար 03,2012 14:01


Արդեն մի քանի տարի է՝ տարածքային կառավարման նախարարությունը շրջանառության մեջ է դրել համայնքների խոշորացման ծրագիրը: Մասնագետների հավաստմամբ, համայնքները միավորելով կունենանք օպտիմալ կառավարում եւ ռեսուրսներն էլ անտեղի չեն վատնվի:

Հակառակ նախարարության լավատեսության, մեր երկրի մի շարք գյուղերի բնակիչներ այս ծրագիրը «սրերով ու թրերով» են  ընդունում: Օրինակ՝ Հոռոմ ու Հովտաշեն գյուղերը ոչ մի կերպ չեն պատկերացնում իրենց միավորումը, քանի որ դեռ պապերի ժամանակներից եկած հողերի կռիվ ունեն միմյանց հետ: Գեղարքունիքի՝ Վերին եւ Ներքին Շորժաների բնակիչները չեն ուզում միավորվել Այրք գյուղին, ինչ է թե Այրքի բնակչությունը թվով մի քանի անգամ իրենց գերազանցում է:

Այսօր նախարարության 2011 թվականի գործունեության մասին ասուլիս հրավիրած տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից  Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նախարարության մասնագետներին հաջողվե՞ց  թշնամի գյուղերի բնակիչներին համոզել, միավորել համայնքները՝ ինչպես որ նախատեսված է համայնքների խոշորացման ծրագրով:

Պարոն Տերտերյանի կարծիքով, գյուղացիների դիմադրությունը կնահանջի, երբ

հասարակության հետ հանդիպման ժամանակ մեկ առ մեկ բացատրեն, թե խոշորացումն իրականում ինչ է տալու յուրաքանչյուր համայնքին. «Երբ հարցնում եմ ինչի՞ եք դեմ, ասում են՝ մենք այդ գյուղ հարս չենք տալիս, ոչ էլ հարս ենք բերում, ես էլ ասում եմ՝ որպեսզի այդ գյուղից այն գյուղ հարս տաք, մենք պիտի այդ խոշորացումն անենք: Կամ  հիշում են, որ 18-րդ դարում իրենց գյուղից մի չոբան սարերում կովը տարել է ջրելու, հետո կողքի գյուղի մի ուրիշ չոբան եկել է,  խփել նրա գլխին եւ այլն: Բայց հիմա 2012 թիվն է: Հովտաշենում մարդիկ ասում են՝ մենք կողքի գյուղը դպրոց երեխա չենք տանի, ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ հո թուրքի գյուղ է չէ: Ասում են՝ չէ, մեկ է չենք կարող, մեր մեջ արյուն կա: Մենք լուծում ենք կառավարման օպտիմալության խնդիրը, բոլոր մնացած բաները դա էմոցիոնալ բաներ են ,այսինքն՝ եթե ես ասում եմ մի բան, ես փորձում եմ փաստարկներ բերել, ես պատրաստ եմ լսել նաեւ դիմացինի արգումենտները, բայց ոչ էմոցիաները, էմոցիաներով ոչ մի բան չի լինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829