Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Օսկանյանը կարող ա մի բան էլ ինքնուրույն ա ասել, առանց հրահանգի»

Փետրվար 03,2012 13:56

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր հայտարարության մեջ կոչ էր արել ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգի շուրջ համախմբված ուժերին՝ քաղաքացիական շարժում ձեւավորել։ Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ հրահանգով է նա այդպիսի հայտարարություն արել։ Այսօր, ԱԺ-ում հրավիրած իր ասուլիսում, պատասխանելով լրագրողներից մեկի այս հարցին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նախ ասաց, թե ինքը հակված չէ ամեն ինչ պայմանավորել կոնսպիրոլոգիայով եւ հավելեց, թե՝ «կարող ա մարդը մի բան էլ ինքնուրույն ա ասել, առանց հրահանգի»:

Անդրադառնալով նախկին նախարարի հայտարարությանը, ինչպես Հովհաննիսյանը ձեւակերպեց՝ էությանը, պատգամավորն ասաց, թե էականն այն է, որ թե այդ ուժերը, թե ինքը՝ Օսկանյանը, այդ շարժման նկատմամբ բոլորովին այլ պատկերացումներ ունեն, ուստի  պետք է նախ հասկանալ, թե  ինչ տեսակի շարժման մասին է խոսքը։ «Եթե խոսքը գնում է շարժման մասին, որը արդար ընտրություններ է պաշտպանում՝ այստեղ, կարծում եմ, վեճ չկա։ Բայց եթե այդ շարժման տակ հասկացվում է քաղաքական կամ կազմակերպական դաշինք՝ ապա այստեղ սկսվում են տարաձայնություներ, եւ իհարկե, հարցը պետք է քննարկվի, բայց այն բանից հետո, երբ հասկանանք, թե կոնկրետ հայտարարություն անող Օսկանյանն ինչ օրակարգ է ենթադրում նման շարժման համար»։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829