Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ ատենապետը ներողություն է խնդրել ՀՀ վարչապետից

Փետրվար 03,2012 13:51

Վարչապետ Տիգրան Սարգսյանն փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին: Ողջունելով սփյուռքահայ գործիչներին՝ վարչապետը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի ողջ հայության մեջ լինի միասնություն: Դրա համար էլ ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել համայն հայությանը և օժանդակել նրանց բոլոր այն խնդիրների լուծման գործում, որտեղ պետությունը կարող է օգտակար լինել»:

ՌԱԿ ատենապետը շնորհակալություն հայտնելով հյուընկալության համար՝ ներողություն է խնդրել Տիգրան Սարգսյանից՝ իր կուսակիցներից մեկի կողմից վարչապետի  հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների համար: «Առաջին հերթին ցանկանում եմ իմ ներողամտությունն հայտնել՝ Ձեր նկատմամբ ներկայացված անարդար մեղադրանքների համար: Ես շատ խիստ կերպով խոսել եմ: Դժբախտաբար կան մարդիկ, որոնք քաջալերում են նման քայլերը, ամեն մարդ էլ ցանկանում է վարչապետ դառնալ»,- ասել է Մայք Խարապյանը:

Այս կապակցությամբ վարչապետը նշել է. «Մենք ամեն ինչ հասկանում ենք: Ցանկացած իշխանություն շատ լավ գիտակցում է, որ քաղցր կյանք իրեն չի սպասվում, տարբեր տեսակի զրպարտություններ, մեղադրանքներ միշտ էլ լինում են և ես հանգիստ եմ վերաբերվում նման բաներին»: 

Այնուհետև ՌԱԿ ատենապետը վարչապետին է ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը և նշել, որ իրենք պատրաստ են համագործակցել հայրենի իշխանությունների հետ՝ Սփյուռքում հայանպաստ գործունեությանը նոր թափ հաղորդելու նպատակով:

Զրուցակիներն անդրադարձել են նաև մեր երկիր հնարավոր ներդրողների ներգրավմանը, լիբանանահայության և սիրիահայության խնդիրներին վերաբերող հարցերի:

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829