Փետրվարի 5-ին Մոսկվայում մեկնարկում է աթլետիկայի մրցաշար, որտեղ խաղարկվելու են այս տարվա ամռանը Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այդ մրցումներում, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը, մեր հանրապետությունը ներկայացնելու են հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանն ու Արսեն Սարգսյանը: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնի կայքին տեղեկացրել է, թե վարկանիշ նվաճելու համար անհրաժեշտ է լինելու Մոսկվայում հաղթահարել առնվազն 810 սմ-ի սահմանագիծը:
«Առավոտ» օրաթերթ