ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի համոզմամբ, նախընտրական շրջանում քաղաքական ուժերի միջեւ հնարավոր է որոշակի «փոխհրաձգություններ» տեղի ունենան. «Նմանատիպ փոխհրաձգություններ կարող են լինել, բայց դրանք մինչ օրս չեն ազդել կոալիցիայի գործառույթները կիրառելու վրա¦:
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի վերջերս արած
հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընտրություններում առիթ չունի չսատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նա կարծիք հայտնեց, որ դա ԲՀԿ-ի խնդիրն է. §Նրանք պետք է որոշեն, թե նմանատիպ հայտարարություններ ովքեր են անելու: Ընդամենը այդ քաղաքական ուժի ներքին կարգապահական խնդիր եմ դիտարկում: Այն փաստը, որ կոալիցիայի հետ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում՝ դա արդեն իսկ փաստ է եւ այն, որ մենք ունենք կոալիցիոն հայտարարություն, թե Ազգային Ժողովի, թե նախագահական ընտրություններում, կոալիցիոն մեր գործընկերները սատարում են երկրի նախագահին, դա էլ է փաստ¦:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ