Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն մեծամասնություն է փոշեկուլի հաշվին

Փետրվար 03,2012 13:30

«Ա1+»-ի հարցին՝ ՀՀԿ-ն հայտարարում է, որ առաջիկա  խորհրդարանական ընտրությունների արդյունքում ինքը մեծամասնություն է ձեւավորելու, ի՞նչ եք, կարծում՝ ինչի՞ հաշվին։ «Փոշեկուլի»,- արձագանքեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Այս առնչությամբ նա նաեւ հայտարարեց. «Հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր չափից դուրս ինտիլիգենտ են իրենց համարում ստորանալու համար, բոլոր նրանք, ովքեր հոգնել են, հիասթափվել են, ովքեր հավես չունեն, բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ընտրությունները, չեն հավատում արդյունքներին, համարում են, որ իր ձայնն անտեսված է, բոլորին ասում եմ՝ ով չգնաց ընտրության՝ քվեարկեց իշխանությանը։ Ձեզ մի խաբեք։ Ով չգնաց ընտրության, ով մնաց տանը, որովհետեւ ինքն էնքան վեհ է եւ գիրք է գրում՝ էդ մարդը քվեարկեց իշխանությանը, ու մի փորձեք ներկայանալ, որ դուք ինչ-որ ճղճիմ բանավեճից վեր եք կանգնած։ Դրանով դուք կքվեարկեք իշխանությանը, թե ո՞ր կուսակցությանը՝ պարզ է»։
Վահան Հովհաննիսյանն ասաց նաեւ, թե այդ ձայներ հավաքելու երկու մեխանիզմ կա, որոնցից մեկը փողն է, ու եթե որեւէ մեկին կաշառեցին եւ նա վերցրեց այդ փողը՝ ուրեմն հասարակությունը հիվանդ է, ու չի կարելի դրանում մեղադրել միայն փող բաժանող քաղաքական ուժին։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829