ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի համար փետրվարի 12-ին Սպիտակի քաղաքապետի կայանալիք ընտրություններից առաջ թեկնածու ՀԱԿ ներկայացուցիչ Անանիկ Նիկողոսյանի ինքնաբացարկը ողջամիտ քայլ է: §Եթե նա իրապես գնահատեց իր ուժերը ու թեկուզ նման հայտարարությամբ, թե ընտրությունները կեղծվելու են՝ դուրս եկավ , դա արդեն քաղաքականության մեջ լուրջ առաջընթաց է: Հույս ունեմ, որ ապագայում այն քաղաքական ուժերը, որոնք իրապես կարող են գնահատել իրենց ուժերը ու նմանատիպ քայլ կանեն՝ դրանով չեն սեւացնի նախընտրական ու ընտրական պրոցեսները¦,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավորը:
Պարոն Սահակյանն անդրադառնալով մարտի 10-ին հանրապետական կուսակցության 13-րդ համագումարի ժամկետների փոփոխությանը, ասաց, որ սա պայմանավորված է տեխնիկակական խնդիրներով: Նրա խոսքերով, համագումարին կընտրվի գործադիր մարմին ու կուսակցության նախագահ. «Ես կասկած չունեմ, որ կուսակցության նախագահ կընտրվի Սերժ Սարգսյանը: Եվ դա շատ ճիշտ կլինի, քանի որ նա ունի բարձր իմիջ»:
Պատգամավորը հերքեց մամուլի հրապարակումները, թե իրենց կուսակցությունը մի քանի թեւի է բաժանվել ՝ վարչապետի թեւի, հին հանրապետականների ու ԱԺ նախկին նախագահի եւ վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը այժմ ավելի քան համախմբված է:
Պարոն Սահակյանը չբացառեց կոալիցիայի հետ նոր հուշագիր ստորագրելու հավանականությունը՝ պնդելով, թե հարկ եղած դեպքում կստորագրեն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ