Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաշինքների մասին խոսելը վաղաժամ է

Փետրվար 03,2012 13:10

Ընդդիմադիր դաշտում ինչպիսի՞ ալյանսներ են հնարավոր, արդյոք դրանք այսօր նշմարելի՞ են: Խոսվում է «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության», նաեւ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միջեւ հնարավոր դաշինքի մասին: «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանն ասաց. «Դրա մասին մի քիչ վաղ է խոսել, որովհետեւ ընդդիմադիր բոլոր ուժերը, այդ թվում՝ «Ազատ դեմոկրատները», բազմիցս հայտարարել են, որ բոլոր այդ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում: Այնուամենայնիվ, կարծում եմ, «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» դաշինքը ձեր մատնանշածներից ամենահավանականն է զուտ գաղափարական տեսանկյունից, իսկ մյուսների հետ համագործակցությունը հնարավոր եւ ցանկալի է: Երբ խոսք է գնում դաշինքների մասին, մենք սկզբունքային ենք համարում գաղափարական ընդհանրությունները, այլապես դա դառնում է կոնյունկտուրային, իրավիճակային, բացառապես նախընտրական շահ սպասարկելուն միտված դաշինք, որը եւ ես, եւ մեր կուսակցությունն ընդունելի չենք համարում»:

Կարդացեք

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829