«Արմենպրես» գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանն այսօր արդեն ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության աշխատակիցներին՝ որպես այդ վարչության նոր պետ:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մի քանի օր առաջ աշխատանքից ազատել էր ՀՀ Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանին։