Վերջին օրերին հայաստանյան շուկայում մի շարք ապրանքատեսակների գների բարձրացման պատճառների մասին զրուցեցինք ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի հետ
– Կարելի՞ է ասել, որ վերջին օրերի թանկացումները պայմանավորված են դոլարի արժեւորմամբ:
– Իհարկե: Բայց պարադոքսն այն է, որ երբ դոլարը արժեզրկվում է՝ գները բարձրանում են, դոլարը արժեւորվում է՝ գներն էլի են բարձրանում: Այս տնտեսագիտական տրամաբանության շրջանակներում խնդիրը բացատրել չի լինում: Դրա համար եմ ասում՝ այնքան են աղավաղել տնտեսությունը, տնտեսական հասկացությունների մեջ որոշակի տրամաբանություն գտնելու ակադեմիական մտածողությունը, որ այլեւս անհնար է հասկանալ, թե արժեւորումը կամ արժեզրկումը ինչ հետեւանքներ է թողնում երկրների տնտեսության վրա: Ուղղակի մնում է միայն վստահ ասել, որ սա ինչ-որ մեկի կամքով է արվում: Իսկ այդ կամքը ամենեւին էլ տնտեսագիտական կատեգորիա չէ:
Կարդացեք նաև
– Ինչ-որ մեկն ո՞վ է կամ ովքե՞ր են. անուններ կտա՞ք:
– Իմ նշած կամքը վերագրում եմ Հայաստանի գործող իշխանություններին, մասնավորապես՝ կառավարությանը:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»