Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ է նշանակվել «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:
Նշենք, որ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքի 15-րդ հոդվածով` 7 օրյա ժամկետում պետք է կատարվեր արտամրցութային նշանակում` վարչության ներսի պետական ծառայողներից: Հակառակ դեպքում` դրսից մարդ բերելու համար այդ ժամկետը լրանալուն պես ԱԺ-ն պարտավոր էր մրցույթ հայտարարել: Սակայն. Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանի աշխատանքից ազատվելու 7 օրյա ժամկետը դեռ չի լրացել, ավելին` մրցույթ էլ չի հայտարարվել: