Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ժառանգությունը» մեծամասնականով թեկնածուներ առաջադրում, եթե համամասնականի կողմնակից է

Փետրվար 03,2012 12:06

Հատված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցից

– «Ժառանգությունը» չի՞ բացառում ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգով մասնակցությունն ընտրություններին։

 

– Ես համոզված եմ, որ «Ժառանգությունը», բացի համամասնական ցուցակից, պետք է իր թեկնածուներն ունենա մեծամասնականով։

Եթե անհրաժեշտ եք համարում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը եւ վաղուց, ինչո՞ւ եք թեկնածուներ առաջադրում մեծամասնականում:

– Տրամաբանական հարց է։ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը «Ժառանգությունը» բարձրացրել է 2008-ին և 2010-ին, մեր ներկա առաջարկը բնավ նախընտրական քայլ չէ։ Ընտրական օրենսգրքին մենք բացասական գնահատական ենք տվել, որովհետև արտացոլված չեն մեր առաջարկած փոփոխությունները, ավելին՝ փոխվեց հանձնաժողովների ձեւավորման կարգը, ինչի պատճառով խորհրդարանական բոլոր ուժերը, բացի «Ժառանգությունից», իրենց ներկայացուցիչներն ունեն ե՛ւ ԿԸՀ-ում, ե՛ւ ընտրատարածքային հանձնաժողովներում։ Բայց այս ԸՕ-ն մեզ համար ընտրությունները բոյկոտելու պատճառ չէ, այս օրենսգրքով էլ մենք պատրաստ ենք պայքարելու: 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեպքում պայքարի միջոցներն ավելի շատ եւ ուժեղ են լինելու։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը։

– Եթե կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով մասնակցելու որոշում կայացնի, բնականաբար, այո, իմ նախընտրած տարածքն Աջափնյակն է։

Աջափնյակի մրցակիցներից չե՞ք վախենում։

– Ես կողջունեմ նրանց ընտրապայքարին մասնակցելու ցանկությունը, պարզապես մրցակցությունը պետք է լինի ազատ, ֆինանսական, վարչական, քրեական ազդեցություններից դուրս։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829