Հատված ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցից
– Ինչո՞ւ ՀՅԴ–ն ժամանակին չկարողացավ օգտվել նախարարական պորտֆելների իր «մենաշնորհից»
– Երբ 2003-2008 թվականներին ՀՅԴ-ն գործում էր հիմնականում սոցիալական ոլորտում, այդ ընթացքում երկրում աղքատության ցուցանիշը կազմում էր 26%, որը կոալիցիայից մեր դուրս գալուց հետո դարձավ 56%: Խոսենք այլ ցուցանիշներից։ 2009-ից հետո, երբ դուրս եկանք կոալիցիայից, մինչ այդ հիմնական կենսաթոշակը կազմում էր նվազագույն սպառողական զամբյուղի 21%-ը, ներկայումս այն 18% է, աշխատանքային միջին կենսաթոշակը 66% էր, ներկայումս՝ 42%, անապահովության ընտանեկան միջին նպաստի չափը եղել է 63%, այսօր այն կազմում է 43%, նվազագույն աշխատավարձը կազմել է նվազագույն զամբյուղի 80%-ը՝ ներկայիս 44%-ի փոխարեն։ Ի վերջո, Հայաստանի անկախության պատմության 21 տարիների ընթացքում ՀՅԴ-ի՝ կոալիցիայում գտնվելու հատկապես 2004-2006 թթ. ժամանակահատվածում էր, որ Հայաստանը ժողովրդագրական առումով արձանագրեց դրական միգրացիոն հոսք:
– Դարձյալ կոալիցիայում ընդգրկվելու մտադրություն չունե՞ք։
Կարդացեք նաև
– Ես այս ամենը թվարկեցի ոչ նրա համար, որ ՀՅԴ-ն դարձյալ ուզում է կոալիցիա գալ, ոչ։ Եթե գա էլ, ապա՝ ամբողջական իշխանության, որպեսզի երկրում հաղթահարի առկա բոլոր դժվարությունները:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հայացք»-