Հատված Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանի հետ հարցազրույցից
-Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ կա՞ լուրջ լարվածություն:
-Անցած չորս տարիներին մենք շատ արդյունավետ համագործակցել ենք: Բայց մեր կոալիցիայում նաեւ տարաձայնություններ են լինում, ինչպես դա լինում է ցանկացած ընտանիքում, երեք հարազատ եղբայրների միջեւ: Կոալիցիան նույն քաղաքական եղբայրությունն է, եւ եղբայրը եղբորը միշտ զիջում է: Ցանկացած տարակարծություն, ի վերջո, կոալիցիայում լուծում է ստանում եւ մարում է:
Բայց մենք՝ կոալիցիոն երեք դաշնակիցներս, նույն հանդուրժողականությամբ աշխատում ենք նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների հետ:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»