Լրահոս
Օրվա լրահոսը

Գիսանե Պալյան. «Մեղմ ասած, հիասթափված եմ մեր քաղաքական դաշտից»

Փետրվար 03,2012 11:36

Հատվածներ երաժիշտ, կոմպոզիտոր, «Էմփիրեյ» խմբի ստեղնահար Գիսանե Պալյանի հետ հարցազրույցից:

 – Գիսանե, նախընտրական շրջանում մենք տեսնում ենք, թե ինչ ծառայություններ են մատուցում շոուբիզնեսի ներկայացուցիչները։ Ռոք խմբերը կարծես թե անմասն են մնում այս ամենից, չնայած վարչապետը բազմիս հայտարարել է, որ ինքը ռոքի սիրահար է։ Արդյոք Ձեզ առաջարկ արե՞լ են նախընտրական քարոզարշավին մասնակցելու։

– Ճիշտն ասած, ոչ մի առաջարկ չի եղել, եւ երբեւէ չենք մասնակցել։ Գիտեմ, որ ՀՀԿ-ն ռոք համերգ էր կազմակերպել, բայց «Էմփիրեյը» չի մասնակցել։ Իմ անունից ասեմ. ես, մեղմ ասած, հիասթափված եմ մեր քաղաքական դաշտից։ Չգիտես ինչու, չեմ տեսնում այն թեկնածուին, որին ես անձամբ կուզենայի քվեարկել, դրա համար էլ այս անգամ հեռու եմ մնում այդ ամենից։

Նախորդ անգամ ունեի՞ք նախընտրած թեկնածու։

– Կային մարդիկ, որոնց հետ ինչ-որ հույսեր էի կապում, բայց այս անգամ

լիովին դատարկություն է։

Այսինքն՝ եթե վաղը ընտրություն լիներ, ընտրության հնարավորություն, մեծ հաշվով, չունե՞ք։

– Ես վստահ պետք է գնամ ընտրության, բայց բոլորի անունները ջնջելու եմ, ոչ մեկին չեմ կարող իմ ձայնը տալ:

– Ամանորյա ելույթում Սերժ Սարգսյանն ասաց, որ մինչեւ այս սխալներ են եղել, ինքը թույլ է եղել, որ այս ընտրությունները պետք է տարբերվեն մնացած ընտրություններից: Չհավատացի՞ք:

– Չեմ լսել այդ խոսքերը, բայց հիմա որ ասում եք, չեմ կարողանում հավատալ: Այնքան բան կա, որ անկատար է, եւ տարիներ շարունակ ասվում է, որ այս ընտրությունները պետք է լավը լինեն, ես ինքս կուզեի շատ հավատալ, ուրախ կլինեի, բայց չեմ հավատում:

Մի բան գիտեմ, եթե Հայաստանում բոլոր մարդիկ հավասար լինեն օրենքի առջեւ, եթե պետական պաշտոնյաներն ապրեն  ըստ օրենքի, ուրիշ ոչինչ պետք չէ, ինչքան էլ անկատար լինի օրենքը, եթե վերնախավը ապրի ըստ օրենքի, հատուկ  գործողություններ պետք չեն լինի:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829