Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ՊՊԾ աշխատակիցներն անցնող երկու օրերին կանգնեցրել են ԲՀԿ-ական մի քանի երիտասարդների ավտոմեքենաները, տակնուվրա արել, քանդել նստարանները, դատարկել բեռնախցիկն ու այնտեղ զենք, զինամթերք եւ թմրանյութ որոնել: Այս մասին պատգամավորն ասաց «Ժամանակի» հետ զրույցում: «Մենք նման տեղեկատվություն չունենք: Եթե նման բան լիներ, գոնե երիտթեւի նախագահը կիմանար»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: