Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգո՞վ է աջակցելու այլ կուսակցությունների ղեկավարների

Փետրվար 03,2012 11:16

Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:

Ձեր կարծիքով, ներկայիս ՀՀԿ-ական պատգամավորների քանի՞ տոկոսն է լավ կատարել իր աշխատանքը եւ նոր խորհրդարանում հայտնվելու մեծ շանսեր ունի։

 

– Դե, կարծում եմ, 60-65 տոկոսը։

Իսկ ի՞նչ նոր դեմքերի մասին է խոսքը։

– Գիտեք, ՀՀԿ-ի համամասնական ցուցակի մասին այնքան խոսեցին, որ ոմանք անգամ երազում են տեսնում։ Շատ եմ ցավում, որ այսօր ցանկացած մարդ մտածում է, որ կարող է պատգամավոր դառնալ կամ նախարար։ Մեզ մոտ կարող են դառնալ նրանք, ովքեր ակտիվ են եղել կուսակցական ու քաղաքական աշխատանքներում եւ հանրության որոշակի շրջանում ճանաչելիություն ու դերակատարություն ունեն։

Վերջերս շատ են շոշափվում Խոսրով Հարությունյանի, Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի անունները։

– Անձերի անուններ չեն քննարկվել, կուսակցությունը դեռ որեւէ քաղաքական գործչից առաջարկություն չի ստացել, իսկ առհասարակ, ես կողմնակից եմ, որ քաղաքական անձերը լինեն ԱԺ-ում, որովհետեւ այդ ժամանակ նրանց

աշխատանքն ավելի արդյունավետ եւ հեշտ կլինի։ Մենք ունենք քաղաքական գործիչներ, որոնց կուսակցությունները ի վիճակի չեն ծավալուն աշխատանք կատարել, իսկ անձամբ իրենք հայտնի են ոչ միայն մեր հասարակությանը,

այլ նաեւ միջագային հանրության մի շարք կառույցների, նրանց համար լայն ճանապարհ է բացվում՝ մեծամասնականով գալ մասնակցել ԱԺ աշխատանքներին։ Եթե մեզ հետ աշխատելու առաջարկություն լինի, իհարկե, կքննարկենք, բացառված չէ, որ եթե մեր գործունեության ծրագրերին համապատասխանում են, ապա նոր խորհրդարանում կլինեն մեր խմբակցությունում՝ հատուկ ներքին պայմանավորվածությամբ։

Ի՞նչ ներքին պայմանավորվածություն։

– Ընդհանուր գործառույթները, ինչ խնդիրներով պետք է զբաղվենք, ինչով պետք է ապահովեն խմբակցության ամբողջական գործունեությունը. այս ամենը պետք է հաշվի առնվի։ Պայմանավորվածությունները կուլիսային չեն:

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829