Երեւանի կենտրոնական հատվածներում հնարավոր է հանդիպել նման գովազդային վահանակների. «Գրում ենք ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ, ատենախոսություններ, գիտական թեզեր» եւ այլն։ Ողջ համացանցը հագեցած է նման հայտարարություններով, վճարովի ու անվճար կայքերով, որտեղից կարող են ցանկացողները գողանալ ուզած թեմայի վերաբերյալ պատրաստի նյութը, թարգմանել կամ չթարգմանել, քանի որ հայերեն լեզվով էլ արդեն բազմաթիվ նման կայքեր կան, փոխել թվականն ու անուն-ազգանունը եւ ներկայացնել դասախոսին: Վերջ: Էլ ի՞նչ սովորել։ Հետո էլ զարմանամ ենք, որ մեր երկրում հաճախ են բժշկի սխալի ու անգրագիտության պատճառով մահանում հիվանդները, որ մայրենի լեզվի ուսուցիչը դասը չսովորած աշակերտներին խրատում է՝ «դասը խի՞ չեք սովորել, համբալներ, դիշովկեք», ու նախարարը իր, մեր եւ ձեր պես սովորական քաղաքացուն անվանում է «բոմժ»։ Օրինակները բազմաթիվ են, եւ բոլորը փողով ու ծանոթով քննության, փողով ռեֆերատի, փողով ու ծանոթով աշխատանքի արդյունքն են։
Մեզանամ սովորելուն արդեն փոխարինելու է եկել գրագողությունը, որը տարածված է ամենուր։ Ի դեպ, վերջերս կազմակերպվել էր հրաշալի միջոցառում՝ ընդդեմ գրագողության. կար բավական ներկայանալի կազմ համապատասխան նախարարությունից, կային բազմաթիվ ուսանողներ։ Հրաշալի ելույթ-քննարկումներ եղան։ Վստահ ենք, սակայն, որ այդ միջոցառմանը մասնակից ուսանողներրց շատերը ռեֆերատներ գրելիս օգտվելու են հենց այս ցուցանակի կամ նրա նման բազմաթիվ առաջարկություններից։
Սինչ մենք ամենուր հայտարարում ենք, թե՝ երբ գրատպություն ունեինք, ուրիշ ազգերը ծառերի վրա էին ապրում, մեր աչքի առաջ նոր սերունդն է փորձում վերադառնալ «ջունգլիներ»։ Ո՞վ պետք է այս երեւույթը կանխի։
Հետաքրքիր է նաեւ՝ այս հայտարարությունը Աբովյան փողոցի վրա տեղադրող կազմակերպությունը ի՞նչ գործառույթներ իրականացնելու իրավասություններ է ամրագրել իր կանոնադրության մեջ եւ ինչպե՞ս է գրանցել պետռեգիստրը։
«Երկիր»