Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսօր արդեն բոլոր նախանշանները վկայում են անմաքուր մրցակցության եւ մասին

Փետրվար 03,2012 10:24

Կարելի է մաքուր ընտրություններից խոսել, ձեւ անել, թե իրենց միակ երազանքը ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալն Է, անգամ կարելի Է երդվել ու «պապայի արեւ» ասել, թե՝ չենք խախտելու Ընտրական օրենսգիրքը, բայց դա դեռ չի նշանակում, թե ընտրությունները նորմալ են անցնելու։ Ավելին՝ այսօր արդեն բոլոր նախանշանները վկայում են անհավասար պայմանների, անմաքուր մրցակցության եւ նախընտրական անօրինականությունների մասին։ Ի վերջո, ընտրությունը քվեարկությունը չէ, այլ մի հսկա գործընթաց, որը պետք է ամբողջությամբ մաքուր լինի։ Օրինակնե՞ր։ Խնդրեմ՝ երբ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձը, որն ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, իր ժամանակի ու հեղինակության մի հսկա մասը ծախսում է սեփական կուսակցության համար քարոզչություն անելու, կուստոմսեր բաժանելու վրա, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ օրենքը խախտվել է։ Կամ՝ երբ հակառակորդներին վախեցնելու եւ զինաթափելու համար կիրառվում են քրեական հետապնդման տարրեր, ինչպե՞ս կարող ենք խոսել «մաքուր» ընտրությունների մասին։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829