Ջիբրալթարում ավարտվեց «Trawerdise Cibraltar Chess Festivale» շախմատային փառատոնի հոբելյանական՝ 10-րդ մրցաշարը, որի ուժեղագույնների խմբի հաղթողների մեջ, սակայն, հայ գրոսմայստերների անունները չկան: Մեր հանրապետությունից առավել հաջող հանդես եկավ Սերգեյ Մովսիսյանը, որը տասը հնարավորից 7,0 միավորով պայքարն ավարտեց 11-րդ տեղում: Նույնքան միավորով 21-րդ հորիզոնականն զբաղեցրեց Գաբրիել Սարգսյանը, իսկ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանը 6,0 միավորով բավարարվեց 51-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ