Փետրվարի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ, բոլոր միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:
Ուշադրություն. Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Ախուրյան-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: