Ակտիվիստ Լալա Ասլիկյանը Aravot.am-ին փոխանցեց, որ կառավարության շենքի բակում այսօր քաշքշուկ չի եղել ու հաստատեց ոստիկանների ասածը, որ ոստիկանները Վարդգես Գասպարիին բերման չեն ենթարկել:
Նա ասաց, որ ոչ թե Գասպարիի, այլ իր բջջային հեռախոսն է փորձել վերցնել ինչ-որ անծանոթ երիտասարդ. «Նա անընդհատ Գասպարիի ցուցապաստառի դիմաց էր կանգնում ու չէր լսում մեզ, երբ ասում էինք՝ այն կողմում կանգնի: Ոստիկանները դա տեսնում էին, բայց չէին արձագանքում»: Նա ասաց, որ ոստիկանները բերման են ենթարկել այդ երիտասարդին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ epress.am-ի