«Լացիր, սիրտդ կթեթևանա » հաճախ ենք լսում այս բառերը: Սակայն www.copypaste.am-ից էլ իմանում ենք՝ գիտնականները պարզել են , որ թեթևություն բերում են ոչ թե լացը և էմոցիոնալ պոռթկումները , այլ՝ արցունքի քիմիական բաղադրությունը : Այն պարունակում է սթրեսի հորմոնը , որը դուրս է գալիս էմոցիոնալ պոռթկման ժամանակ:
«Հո դու ղզիկ չե՞ս, ինչի՞ ես լացում». տարածված է այն կարծիքը, որ տղամարդկանց համար ամոթ է լաց լինելը, որ դա հատուկ է միայն կանանց ու աղջիկներին: Բայց ըստ գիտնականների անցկացրած հետազոտության` սիրո պատճառով ամբողջ աշխարհում լալիս են կանանց 41%-ը և տղամարդկանց 22 %-ը , չնայած վերջիններս երբեք չեն խոստովանում: Լացելիս ոչ միայն հանգստաում են, այլև ստանում են դեղամիջոց: Հին սլավական ցեղերի մոտ մի ավանդույթ կար. կանայք հավաքում էին իրենց արցունքները տարբեր տարրաների մեջ , հետո խառնում ջրի հետ և օգտագործում որպես դեղամիջոց` վերքերը բուժելու համար :
«Ամենից շատ լալիս են երեխաները` հատկապես 3- 6 տարեկան: Մեծապես կախված է մայր-երեխա փոխհարաբերությունններից: Երեխաները վախենում են մենությունից, նրանք չեն ուզում բաժանվել իրենց մայրերից, այդ պատճառով էլ սկսում են լաց լինել, որպեսզի գրավեն նրանց ուշադրությունը»,- ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանը:
Հոգեբանն ասում է, որ աղջիկները հաճախ լալիս են, երբ ինչ-որ բան իրենց ուզածով չի լինում, կամ երբ նեղացնում ու վիրավորում են իրենց` հատկապես սիրային հարաբերությունների շրջանում: Այս դեպքում շատերի նման, Սոնան էլ դիմում է բարձի օգնությանը.«Փակվում եմ սենյակում, վերցնում եմ բարձը, սեղմում եմ դեմքիս, գոռում եմ շատ ուժեղ ու սկսում եմ լաց լինել»,- ասում է նա ու հավաստիացնում, որ այն շատ է օգնում:
Արցունքները, սակայն, միայն տխրության արդյունք չեն, դրանք նաև ուրախության հայելիներ են: Հայկը պատմում է, երբ է վերջին անգամ լացել. «Խաղադրույք էի կատարել ֆուտբոլային հանդիպումների վրա, գուշակել էի խաղերի ելքը և շահել շատ մեծ գումար, որի պատճառով ես լացեցի, իհարկե ուրախաթյունից»:
Մարտին Բաղդասարյան