ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի Ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Սելիմի լեռնանցքը, Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները, դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը:
Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: