Այսօր՝ փետրվարի 1-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Դավիթաշեն կամրջի վրա իրար են բախվել մի քանի ավտոմեքենաներ։
Ինչպես վթարի վայրից aravot.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի Տ 2539 համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 3235 համարանիշի, «Ռենո» մակնիշի Տ 2504 համարանիշի և «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 27 ՕՕ 201 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մեկ հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 8 հիվանդանոց։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը։ Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի մեղավորը «Ֆոլցվագեն» ավտոմեքենայի վարորդն է եղել, քանի որ դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել է նշված ավտոմեքենաներին։ Թե իրականում ո՞վ է վթարի հիմնական մեղավորը, պետք է պարզի քննությունը։